«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները խորհրդարանում կքննարկվեն մայիսի 31-ին: Այդ օրն ավանդույթի համաձայն խորհրդարան կգա եւ այդ քննարկումներին բացման խոսքով հանդես կգա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեկ շաբաթ տևող քննարկումների ժամանակ յուրաքանչյուր օր տեղի են ունենալու հանձնաժողովների համատեղ նիստեր, որի ժամանակ ոլորտային կառույցների ղեկավարները կգան եւ անձամբ կներկայացնեն նախորդ տարվա բյուջեի կատարողականի արդյունքները, ապա կպատասխանեն նաեւ պատգամավորների հարցերին:
Հավելենք, որ ի սկզբանե Հայաստանի Հանրապետության 2021 թվականի համախմբված բյուջեն գնահատվել է ՝
ա. եկամուտների գծով` 1,659.2 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),
բ. ծախսերի գծով՝ 2,000.6 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),
գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 341.4 մլրդ դրամ.
2) Հայաստանի Հանրապետության համայնքների 2021 թվականի բյուջեները գնահատվում են՝
ա. եկամուտների գծով՝ 149.7 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),
բ. ծախսերի գծով՝ 149.7 մլրդ դրամ:
Եվ արդեն մայիսի 31-ից պարզ կլինի, թե որքանով է բյուջեն կատարվել:
Նաիրա Հովհաննիսյան