Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր որոշում է կայացրել եւ որոշել է 77 մլն դրամ գումար փոխանցել Սիսիանի համայնքապետարանին: Որոշման մեջ նշվում է, որ գումարն անհրաժեշտ է44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի, ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով։
Հատկացված գումարով պատրաստվելու և տեղադրվելու է 67 տապանաքար։
Մեկ միավորի համար (Սև գրանիտե շիրմաքարերն իրենց լրակազմերով) հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված մեկ միավորի արժեքը։
Ն.Հ.