Ուկրաինայում մահացել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եղբորորդին։
Ըստ Baza-ի՝ 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր: Հունվարի սկզբին նրան և իր ծառայակիցներին տեղափոխել են Ուկրաինայի հետ սահման։ Ապրիլի վերջին Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։
Ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո հիվանդանոցում է եղել։ Երբ նրան հայտնել են եղբորորդու մահվան մասին, Մուրադովը խնդրել է գոնե մեկ ոսկոր գտնել, որպեսզի վերջինիս թաղեն։
Ըստ Baza-ի աղբյուրի՝ արդյունքում Սալմանի աճյունը տուն է բերվել Դաղստան՝ Դերբենտի շրջան։