
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր երեկոյան խորհրդարանում նախատեսված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը: Պաշտոնապես թեման վաղը կայանալիք ԱԺ նստաշրջանն է, որի օրակարգը եւս այսօր է հաստատվելու:
Ավելին, մենք տեղեկացանք, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ խմբակցության այսօրվա նիստին պետք է մասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն նրա այցը չեղարկվել է եւ այժմ միայն կհավաքվեն խմբակցության անդամները:
Նշենք, որ ապրիլի 26-ին է վարչապետը վերջին անգամ այցելել խմբակցություն, սակայն այդ օրը նիստը կիսատ էր մնացել՝ ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի պատճառով: