![](https://armlur.am/wp-content/uploads/2022/05/281576281_320414026764140_3901588331189155359_n.jpg)
Ոչ թե բարձրագույն կրթություն, այլ հայհոյել կարողանալ է պետք պարեկ դառնալու համար: Ապացույցն այսօր՝ մայիսի 23-ին, «Դիմադրություն» շարժման ավտոերթ իրականացնող մասնակիցներից մեկին հայհոյող պարեկն է:
Պարեկների մասին խանդավառությամբ ու միայն դրվատանքի խոսքեր ասողները կարիք ունեն վերանայել իրենց համոզմունքները, քանզի ստացվում է՝ Հայաստանում օրենքը վերահսկող թիվ մեկ մարմինն ինքն է խախտում օրենքն ու վիրավորում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին: Բայց անկախ ամեն ինչից՝ վարչապետ Փաշինյանին գոհացնում է պարեկներիի աշխատանքը:
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում իր իսկ կաբինետում ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Վալերիյ Օսիպյանը, չթերագնահատելով համակարգի բարձրագույն կրթություն չունեցողներին, այուամենայնիվ շեշտում է. «Բարձրագույն կրթություն ունենալը ցանկալի է»: