
Ռուսաստանի Դաշնության հրթիռային ուժերը ոչնչացրել են ուկրաինական զորքերի 73 հրամանատարական կետ և խոցել հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կուտակման 578 տարածք։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հրթիռային ուժերն ու հրետանին խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 73 հրամանատարական կետեր, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 578 տարածք, ինչպես նաև 37 հրետանային և ականանետային ստորաբաժանումներ՝ կրակային դիրքերում, 13 տանկ և հետևակի մարտական մեքենա, «Գրադի» հինգ կայանք, մի քանի հրթիռային կայաններ, ինչպես նաև զինամթերքի երեք պահեստ»,- ասաց նա։