Այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ Բեղլոյանից հետո ՔՊ-ի ընտրական ցուցակում Ռազմիկ Մկրտչյանն է, որը այս պահին զբաղեցնում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։
Ցուցակում հաջորդ համարը Գայանե Եղիազարյանն է, որը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է, նաև՝ 2021 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի քարտուղարը։ Թերեւս հենց նա էլ կվերցնի մանդատը: