
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Եվրամիության աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած հանդիպումը:
«Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման նախապայման է։ Մենք պատրաստ ենք աջակցել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագան ապահովելու ջանքերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Բրյուսելում մայիսի 22-ին կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։