Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:
Իսկ ինչ են ասում այս դրույթները. այնտեղ առանձին կետ կա ռազմագերիների վերադարձի մասով։
Նոյեմբերի 9-ի հայտարարության ութերորդ կետում ասվում է. Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում։
Սակայն այդ կետը չի կատարվել։ Հայկական կողմը Բաքվի հաստատած 38 հայ գերիներից բացի փաստեր ունի ևս 80 գերեվարված անձանց մասին: Եվրոպական դատարանը նրանց գերեվարման կանխավարկածն ապացուցված է համարել, սակայն Ադրբեջանը չի հաստատում: Մինչև այժմ հայրենիք է վերադարձել միայն 150 գերի։