
Չնայած հայտարարվել է խորհրդարանական աշխատանքների բոյկոտ, այնուամենայնիվ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն օրերս խորհրդարանում հանդիպել է ՄԱԿ – ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի և Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ։
«Հանդիպումը շատ կարևոր էր հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին:
Քննարկեցինք փոխադարձ հետաքրքրությանն առնչվող, մարդու իրավունքների խախտումներին վերաբերող շատ հարցեր»,-գրել է Թովմասյանը։