Սա կոնկրետ խոսքի իրավունքի ոտնահարում է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Թերթ.am լրատվական կայքի տնօրեն Արամ Անտինյանը` անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:
«Իշխանությունն ուզում է Ազգային ժողովը սարքել զուտ իրենց լրատվամիջոցներով պայմանավորված կառույց ու նաեւ այդ միջոցները, որ կիրառում են լրատվամիջոցների վրա վերջին օրենքներով , սա դրա տրամաբանական շարունակությունն է»,-մեզ հետ զրույցում հակիրճ նշեց նա:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:
Այս փոփոխություններով պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնեն օրենսդրական բացը և պետական մարմնին ևս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:
Լիդա Եղիազարյան