ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ վերաքննիչ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, սակայն դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ բողոքն վարույթ ընդունելու վերաբերյալ։ Արդյունքում փաստաբան Երեմ Սարգսյանը ահազանգել էր, որ Համակարգչային ծրագրով գործը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին, ինչը լուրջ խուճապ է առաջացրել ԲԴԽ-ում, ուստի, իր տվյալներով, ամեն ինչ արվում է, որպեսզի գործը վերցվի իրական դատավոր Արշակ Վարդանյանից և տրվի կամակատարներից մեկին…
Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ քրեական գործը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը վերցրել եւ մակագրել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, ինչը ենթադրել է տալիս, որ առաջին ատյանի դատարանի որոշումը ամենայն հավանականությամբ կթողնվի անփոփոխ: Ստացվում է, որ քաղաքական իշխանությունն ամեն ինչ անում է Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու համար: ArmLur.am-ը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի հետ զրուցեց, թե ինչու է նա միջամտում համակարգիչը մակագրել էր, որ դատավոր Արշակ Վարդանյանն է, սա ակնհայտ ապօրինություն է:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։
Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մանրամասները տեսանյութում
Քնար Մանուկյան