ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էրեբունի Պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանին չեն կարողացել տանել դատարան. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանին չեն կարողացել բերել դատարան: Արդյունքում դատական նիստը հետաձգվել է: ArmLur.am-ին մեզ հայտնի դարձավ, որ նրան դատարան չեն կարողացել տեղափոխել բողոքի ակցիաների հետեանքով, քանի որ փակ են եղել ճանապարհները:

Ինչպես հայտնի է 2020 թվականի հունվարի 23-ին ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը վնասազերծվել էր և տեղափոխվել ոստիկանություն:

Միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով: Այս գործը դատարանում է եւ այն քննում է դատավոր Դավիթ Բալայանը:

Քնար Մանուկյան




Լրահոս