«Հույս ունենք տեսնել հստակ քայլեր». Բորելը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումը՝ նշելով, որ Եվրամիությունը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության հաստատման համար:

«Ողջունում ենք Եվրամիության խորհրդի նախագահի կողմից կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը։ Հույս ունենք տեսնել հստակ քայլեր, որոնք կնպաստեն կայուն խաղաղության դինամիկային։ Եվրամիությունը շարունակում է ակտիվ ներգրավված լինել տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության հաստատման ջանքերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բորելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:




Լրահոս