2021 թ. դեկտեմբերին գնաճը կազմել է 7,7 տոկոս. ԿԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ հերթական նիստում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

«Տարվա ընթացքում ինչպես գործընկեր երկրներում, այնպես էլ Հայաստանում դիտվել է տնտեսական ակտիվության եւ ամբողջական պահանջարկի սպասվածից ավելի արագ տեմպերով վերականգնում, դրանց առանձին դեպքերում ընթացել է արտադրական կարողությունների ընդլայնում՝ համեմատաբար թույլ տեմպերով, ինչը լրացուցիչ գնաճային ճնշումներ է ավելացրել տնտեսություններում»,- նշել է Մարտին Գալստյանը:

Վերջինիս խոսքով, Կենտրոնական բանկը տարվա ընթացքում շարունակել է վարել դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն՝ այդ ընթացքում բարձրացնելով տոկոսադրույքը ընդհանուր հաշվով 2,5 տոկոսային կետով, որի արդյունքում, տարեվերջին գնաճը սկսել է նվազել եւ 2021 թ. դեկտեմբերին կազմել է 7,7 տոկոս:




Լրահոս