Կալանավորվել է Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը կալանավորվել է 72 ժամով։ Նա կասկածվում է պետական ​​դավաճանության և կոռուպցիայի մեջ։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 24-ին, հայտարարել է Հակակոռուպցիոն դատախազության ղեկավարի պաշտոնակատար Ելենա Կազակովան։

Նա կասկածվում է կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության հաշվին կուսակցությունը ֆինանսավորելու և հայրենիքի դավաճանության մեջ։

«Հակակոռուպցիոն կենտրոնը և Անվտանգության խորհուրդը տասը խուզարկություն են կատարել, խոսքը ապօրինի հարստացման, պասիվ կոռուպցիայի, կուսակցության ապօրինի ֆինանսավորման, ինչպես նաև պետական ​​դավաճանության մասին է։ Խուզարկությունների արդյունքում երկու մարդ 72 ժամով բերման է ենթարկվել»,- ճեպազրույցում ասել է Կազակովան։




Լրահոս