Արցախի խորհրդարանի այսօր՝ մայիսի 24-ին, տարծած հաղորդագրությանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին է վերաբերում, Սամվել Բաբայանի կուսակցության՝ «Միասնական հայրենիքի» համանուն խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումներից հետո հնչած հայտարարությունները խիստ մտահոգել են արցախցիներին, ու նրանք որոշել եմ դատապարտող հայտարարություն տարածել, ինչին սակայն, չգիտես ինչու, Բաբայանի խմբակցությունը չի միացել։
Մեր տեղեկություններով՝ խմբակցության անդամները նախ մտորելու, խորհրդակցելու ժամանակ են խնդրել, ապա ասել, որ հայտարարության տակ չեն ստորագրի։
Թե ի՞նչ է եղել Արցախի համար կարևորագույն նշանակության հարցի մասով լոյալ դիրքորոշում ընդունելը, փորձեցինք անձամբ կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանից իմանալ։ Նրա հեռախոսը սակայն անջատած էր։ Անջատված էր նաև Արցախի ԱԺ փոխխոսնակ, խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցի հեռաոսահամարը։
Նշենք, որ հայտարարության մեջ նշվում է Արցախի բանակցային հարցում Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին։
Սևակ Վարդումյան