Իսպանիան պատրաստակամություն է հայտնել փոխարինել ռուսական գազը Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իր երկիրն ի վիճակի է լուծել ռուսական էներգակիրների ներմուծումից Եվրոպայի կախվածության խնդիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը։

«Իսպանիան և Հարավային Եվրոպան հնարավորություն կունենան արձագանքելու ռուսական հանածո վառելիքից էներգետիկ կախվածությանը», – ասել է Սանչեսը:

Նրա խոսքով՝ Պիրենեյան թերակղզու ընդերքը պարունակում է Եվրամիության հեղուկ գազի պաշարների մոտ կեսը։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ երկրները Ռուսաստանից ներկրում են գազի 40%-ը, նավթի 27%-ը և ածուխի 46%-ը։

Նախկինում Իսպանիան Պորտուգալիայի հետ միասին ժամանակավոր գների սահմանափակումներ էր մտցրել բնական գազի և ածխի համար։




Լրահոս