ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ստանում եմ բազմաթիվ ահազանգեր, որ Երևանի քաղաքապետարանը Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality քաղաքացիների դիմում-նամակներին պատասխանում է սահմանված ժամկետներից բավական ուշ, երբեմն քաղաքացին ստիպված է լինում ամիսներով սպասել մինչև կստանա, օրինակ, շինարարության կամ քանդման թույլտվություն:
Քաղաքապետարանի այս գործելաոճը խախտում է քաղաքապետարան դիմած քաղաքացիների իրավունքները, որը խիստ դատապարտելի է, եւ պետք է համապատասխան լուծում ստանա:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Եթե դիմել եք Երևանի քաղաքապետարան և սահմանված ժամկետներում պատասխան չեք ստացել, կարող եք դիմել ինձ, որպեսզի հնարավորություն ունենամ արձանագրել խախտման բոլոր դեպքերը:
Խնդրում են խախտումը ներկայացնել կամ այս հրապարակման մեկնաբանություններում, կամ անձնական հաղորդագրության միջոցով, կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով՝ +374 11 513230»։