Փաշինյանին ընդդիմադիր պատգամավորներն այսօր հարցեր կուղղե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային֊ժողով կառավարություն հարցուպատասխանի օրն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է գնալու` պատասխանելու պատգամավորների հարցերին։

ArmLur.am-ը փորձեց հասկանալ, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորները մասնակցելու են հարցուպատասխանին։ Ի պատասխան պատգամավորները` թե՛ «Հայաստան», թե՛ « Պատիվ ունեմ»》 խմբակցությունից մեզ փոխանցեցին` դեռ հստակ որոշում չունեն։

Հիշեցնենք, որ նախորդ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր Արմեն Ռուստամյանի հարցից հետո ԱԺ դահլիճում իրական քաոս էր տիրում. ՔՊ-ականները ծափերով ու «Նիկոլ վարչապետ» գոռալով հիանում էին իրենց առաջնորդով։




Լրահոս