
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։
«Հանդիպման ընթացքում բարձրաձայնեցի խաղաղ բողոքի ակցիաների իրականացման այսողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր, այդ թվում`
– ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժը խաղաղ
անհնազանդության ակցիա իրականացնող մեր քաղաքացիների նկատմամբ,
– լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերը,
– պատգամավորների բերման ենթարկման և անձեռնմխելիության խախտմանն առնչվող
հարցեր։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը»,-նշում է Թովմասյանը։