Ազգակին ժողովի միջանքներն այս պահին բաց են լրագրողների համար։ ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ պետական պահպանության ծառայակիցները նախորդ քառօրյա նիստերի օրերի նման խորհրդարանի միջանքներում ուժեղացված ծառայություն չեն իրականացնում, ու լրագրողներն ազատորեն կարող են տեղաշարժվել ԱԺ միջանքներում, հասնել պատգամավորների աշխատասենհակներին։
Սրան զուգահեռ սակայն ուժեղացված հսկողություն է սահմանված ԱԺ անցակետերում։ ՊՊԾ ծառայակիցները ոչ միայն լրագրողների ու ԱԺ աշխատակիցների պայուսակները, այլև ձեռքի մետաղորսիչ սարքով նաև մարդկանց են ստուգում` ոտքից գլուխ։