
Լատվիական «VIZULO» ընկերությունը հանդիսանում է Եվրոպայում իր ոլորտում առաջատար ընկերություններից մեկը, որի արտադրանքին ծանոթ են և օգտագործում են աշխարհի 43 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
Մայիսի 24-ին «VIZULO» ընկերությունը Երեւանում կազմակերպել էր շնորհանդես՝ համագործակցության շրջանակներն ընդլայնելու նպատակով, որին ներկա էին ոլորտի հետ առնչվող և «VIZULO» ի արտադրանքով հետաքրքրված մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Ալեքսանդր Գալանովը, որը հանդիսանում է Vizulo ընկերության ներկայացուցիչը, ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց ապրանքանիշը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան