
«Երբ լրագրողական համայնքը կհասկանա, թե ինչ է կատարվում դատական իշխանությունում, այդ ժամանակ կլուծվեն ոչ միայն լրագրողների, այլեւ բոլորի խնդիրները»:Կարեն Անդրեասյան «Իրատես դե ֆակտո»ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը արտերկրից ստացած գրանտները վայելելուց, իշխանության այս կամ այն ճյուղի ներկայացուցիչներին հաճոյանալուց հետո որոշել է ի պաշտոնե արդարության աչքերին ուղիղ նայել: Բայց ընդգծենք, որ սա Անդրեասյանն անում է իր կարգավիճակից ելնելով: Նա նախկինում այլ կերպ էր մտածում, միայն թե ինչ-որ կերպ նկատվեր գործող ռեժիմի կողմից եւ որեւէ պաշտոն ձեռք բերեր: Հիմա պաշտոնն ունի, ուստի կարող է իրեն թույլ տալ մեկ-մեկ խնդիրներ բարձրացնել: Ազատ խոսքի դեմ պայքարելով պաշտոն ստացած երիտասարդն, ի վերջո, գովազդի խնդիր ունի: Հասկանում ենք: