ՏԵՍԱԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունի վրանում մահացած տղամարդու դեպքն ընդդիմադիրների բնակարանների խուզարկությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ վաղ առավոտից ընդդիմադիրների աջակիցների բնակարաններում խուզարկություններ են: Մասնավորապես ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը հայտնել էր, որ վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային խորհրդի կազմակերպչի տանը:

Հենց հիմա իշխանության ուղիղ հրամանով խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում: Այս մասին գրել էր «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

Այս պահին դավաճանի հրահանգով ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում: Հայտնել էր ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Այսպիսով, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե կոնկրետ ինչ դեպքով են իրավապահները մտել վերոնշյալ անձանց բնակարաններ եւ ինչ նպատակ են հետապնդել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները խուզարկությունները կատարել են Ֆրանսիայի հրապարակում վրաններից մեկում տղամարդու մահվան հանգամանքով պայմանավորված:

Բանն այն է, որ ՀՀ ոստիկանապետի տեղեկալ Արա Ֆիդանյանը հայտնել էր, թե փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդու սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով:

Արդյունքում, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները մահացած տղամարդու հետ կապված անձանց բնակարաններում սկսել են խուզարկությունների շարք, սակայն խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մի քանի փամփուշտներ եւ թմրանյութ. անգամ իրավապահ համակարգում կարծիք են հայտնել, որ խուզարկությունն առանձնապես արդյունք չի տվել, եւ որպես այդպիսին լուրջ բան չեն հայտնաբերել:

Քնար Մանուկյան




Լրահոս