
«Ես կարծում եմ, որ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական հիմքեր չկան կոալիցիայի տրոհման համար»:Հովհաննես Մարգարյան «idefacto.am»Հայաստանում քաղաքական գործընթացները, հայտնի է, որ հազվադեպ են իրավական կամ քաղաքական հիմքեր ունենում: Դրանք զարգացում են ապրում Բաղրամյան 26-ում նստածների մատի շարժման արդյունքում: Ասվածի վառ ապացույցն է նաեւ այն իրողությունը, որ քաղաքականության մասին դատողություններ է անում Հովհաննես Մարգարյանը: Մարդ, որը երբեւէ աչքի չի ընկել սեփական տեսակետ հայտնելու կարողությամբ: Նրա հարցազրույցները լավագույն դեպքում անցկացվել են «ինչպես իրավացիորեն նկատել է Արթուր Բաղդասարյանը» արտահայտությամբ: Ու նա այսօր խոսում է երկրի ճակատագիրը տնօրինող կոալիցիայի տրոհման մասին: