Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանումը կարգելվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվելու, որով ժամանակավոր արգելք է սահմանվելու Հայաստանից որոշ ապրանքների արտահանման համար: Որոշման նախագծից ArmLur.am-ը տեղեկացավ, որ արգելքը տարածվում է սեւ եւ գունավոր մետաղների թափոնների, դրանց ջարդոնների ու կոնստրուկցիաների վրա:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

Ընդ որում, այս արգելքը վեց ամսով արդեն իսկ կիրառվել է եւ նշվում է, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ս․թ․ հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 115․2 հազ. տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 8.4 անգամ։

Ն.Հ.




Լրահոս