![](https://armlur.am/wp-content/uploads/2022/05/Բլինքեն-scaled-1.jpeg)
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրոպական Միության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ խրախուսելով շարունակել դրական տեմպը և երկխոսությունը՝ ի շահ տարածաշրջանի խաղաղության»,- գրել է Բլինքենը: