
«ԲՀԿ-ն լռելով հայտնում է, որ մնում է կոալիցիայի մեջ»:Գագիկ Մելիքյան «slaq.am»Հայաստանի իշխող կոալիցիայում սկսում են նշաններով իրար հետ խոսել: Վերջին իրադարձությունների ֆոնին լռությունը համաձայնության նշան է ընկալվում: Իսկ եթե վաղը ԲՀԿ-ն «պո՜ւ» բացականչություն հնչեցնի, դա էլ ՀՀԿ-ն գուցե համարի վախի արտահայտություն ու պաշտոնական հայտարարություն տարածի առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վախենում են ցեղակրոններից, դրա համար էլ ասել են «պու»: Մի խոսքով, անլրջությունը քաղաքական ասպարեզում այնքան է տարածում գտել, որ ամեն գործչի խոսք արդեն ծիծաղ է առաջացնում: Բայց համաձայնեք, որ ծիծաղով երկիր չի կառուցվի: Մենք լուրջ խնդիրներ ունենք: