Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ: Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի ընտանիքում այս տարի ամառային հանգիստը վաղը է սկսել: Դերասանը կնոջ եւ երեխաների հետ իր ամառային հանգիստն անցկացրել է Եգիպտոսում:
ArmLur.am-ի հետ զրույցում դերասանը պատմե լէ եգիպտոսյան հանգստի մասին: Դերասանի խոսքով՝ ամառային հանգիստը շուտ կազմակերպելն կապված է եղել աշխատանքի եւ կլիմայի հետ:
«Ամառային հանգիստը մենք մի քիչ շուտ ենք սկսել: Իրականում շուտը կապված էր առաջինը, որ Հայաստանում այս տարի շատ անձրեւառատ է, եւ կարող ենք ամռան տապին հանգիստ կազմակեպել մեր երկրում, այլ ոչ թե դրսում, բացի դա էլ ամառվա շրջանում աշխատանքային գաֆիկս շատ խիտ է, ունենք շատ նկարահանումներ, դրա համար որոշեցինք օգտվել այս շրջանից եւ մեկնել մի փոքր հանգստանալու եւ վերադառնալ ակտիվ աշխատանքայի գրաֆիկին: Շատ աշխատանքներ ունենք պլանավորած, պատրաստվում ենք նոր ներկայացումների: Հետաքրքիրն այն է, որ Եգիպտոսից վերադառնալուց երկու օր անց սկսեցինք նկարահանումները»,-ասաց նա:
Անդո Հարությունյանի խոսքով՝ առհասարակի նա ակտիվ հանգստի սիրահար է, բայց եթե ընտանիքի հետ է, ապա նախընտրում է պասիվ հանգիստ.«Ընտանիքիս հետ բնականաբար նախընտրում եմ պասիվ հանգիստ, իսկ ընկերներիս հետ ակտիվ: Իրականում շատ լավ եւ լիարժեք հանգիստ ենք ունեցել, անկեղծ կլինեմ բուրգերի մոտ չենք գնացել, որովհետեւ երեխաներս փոքր են, եւ ես չէի կարող տասժամյա ավտոբուսով ճանապարհ անցել նրանց հետ, քանի որ շատ կհոգնեին, իսկ ես այդքան դաժան լինել չէի կարող: Երբ մի քիչ կմեծանան արդեն հանգիստ կարող ենք շրջել»,-հավելեց նա:
Ադրադառնալով Հայաստանում ամառային հանգիստը անցկացնելուն՝ դերասանն ընդգծեց, որ ցանկացած վայր հայրենիքում նրա համար յուրահատուկ է եւ սիրելի:
«Անպայման ազատ ժամանակ հանգիստ կկազմակերպենք նաեւ Հայաստանի ներսում, իհարկե սկսած իմ սիրելի ծննդավայրից՝ Դիլիջանից»,-ընդգծեց նա:
Հարցին, թե որքան գումար է ծախսել եգիպտոսյան հանգստի վրա՝ Անդոն ասաց, որ հանգիստն իր վրա արժեցել է ընդամենը 4000 դոլար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան