ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հարուստը ո՞րն ա, «ռոճիկով» ապրող մարդիկ ենք». ինչո՞ւ ՔՊ-ականները հիմնականում հայտարարագիր չեն ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019-ին վստահեցնում էր, թե իր կաբինետն ատամներով է պայքարելու կոռուպցիայի դեմ: Թվերն ու իրականությունը սակայն արմատախիլ լինող կոռուպցիայի մասին չի վկայում: Թափանցիկության մասին աղաղակող իշխանավորներն անգամ հայտարարագիր չեն լրացրել, ինչի վերջնաժամկետը մայիսի 31-ն է:

«Ժողովուրդ» օրաթերթն օրերս էր գրել, որ պաշտոնյաների մոտ 80 տոկոսը դեռ նոր է որոշել հայտարարագրի ձեւը լրացնել: «Ասել է թե՝ դանակը հասել է ոսկորին, պաշտոնյաները նոր են գործի անցել: Հատուկենտ բարեխիղճ ու պատասխանատու պաշտոնյաներ են, որ արդեն ներկայացրել են իրենց հայտարարագիրը»,- գրել էր թերթը:

ArmLur լրատվականը Ազգային ժողովի իշխող խմբակցությշան՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների շրջանում է հարցում արել՝ պարզելու՝ նրանցից քանի՞սն է հայտարագիր լրացրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս