Մենք հաջողությամբ կատարեցինք առաջադրանքը՝ թույլ չտվեցինք Փաշինյանին Չեռնոգորիայի նախագահին կառավարության շենքի գլխավոր մուտքով ընդունել։ Այս մասին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ինքնաբուխ հանրահավաքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Այդպես էլ երկաթե վարագույրի հետեւում հանդիպումներ կունենաս»,- ասաց Սաղաթելյանը՝ հիշեցնելով առաջին հարկի պատուհաններին վերջերս տեղադրված երկաթե շերտավարագույրները։
Այսօր կառավարությունում Փաշինյանը հանդիպում է Չեռնոգորիայի նախագահի հետ։ Դիմադրության շարժումը եկել է կառավարության շենքի մոտ, որպեսզի ցույց տա Չեռնոգորիայի նախագահին, որ Փաշինյանն այլեւս չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին։