Այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պահանջած՝ Արցախի հարցով ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։
«Դա վերջնական ջրբաժանի օրն է․ այն օրը, երբ մեր հասարակության նույնիսկ այն հատվածները, որ դեռ մի նշույլ կասկածում են, որ սրանք հայրենադավ են և փորձում են երկիրը տանել նոր կապիտուլյացիայի, այն օրն է, որ բոլորը պետք է համոզվեն։ Հունիսի 3-ին կա՛մ իրենք կգան խորհրդարան, կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան, կստորագրեն այդ հայտարարությունը։ Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն ստորագրելու համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։