Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի իշխանություններին կուղարկի 30 տոննա քաշով մարդասիրական օգնության խմբաքանակ, որի մեջ կմտնեն առարկաներ եւ սարքեր, որոնք օգտագործվում են փրկարարական գործողություններ իրականացնելիս:
Այդ մասին ասված Է մայիսի 27-ին Ճապոնիայի ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնավորապես, Տոկիոն Կիեւին կհանձնի հրշեջների արտահագուստ, ռացիա եւ արբանյակային հեռախոսներ: Սպասվում Է, որ խմբաքանակը մինչեւ ամսվա վերջը կուղակվի Լեհաստան՝ Ուկրաինայի իշխանություններին հետագա հանձնման համար: Մայիսի 19-ին Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել կրկնապատկել ֆինանսական օգնության գումարն Ուկրաինայի հումանիտար կարիքների համար՝ այն հասցնելով մինչեւ 600 միլիոն դոլարի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: