ՀՀ փոխվարչապետի օգնականի անվան տակ հափշտակություններ են կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող ե ներկայումս Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար ՀՀ կառավարության կողմից նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում բնակարան հատկացնելու գործընթացը կագմակերպելու, այդ նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով, Սարգիս Կասյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում Անդրանիկ Կյուրեղյանին, Նելլի Թաթոսյանին, Արտակ Աբրահամյանին պատկանող սոանձնապես խոշոր չափերով գույքերի հափշտակություններ կատարելու նախնական դիտավորությամբ, ներկայանալով որպես ՀՀ փոխվարչապետի օգնական Կարեն Խաչատրյան անուն ազգանվամբ, իսկ Աարգիս Կասյանը՝ ՀՀ ոստիկանության 5-րդ վարչության աշխատակից, վստահեցնելով Երևանում բնակարանների հատկացում կատարելու իր հնարավորությունների մասին, համապատասխան վճարումներ կատարելու, այնուհետև իրավունք վերապահող կեղծ վճարային փաստաթղթեր, սեփականաշնորհման վկայական պատրաստելու և օգտագործելու միջոցով վերջիններիցս պահանջել են համապատասխանաբար՝ 6.000.000, 3. ООО. ООО, 4.475. ООО ՀՀ դրամ:

Մասնավորապես՝ 2021 թվականի հունվարի 19-ից մինչև փետրվարի 2-ն ընկած Խմանակահատվածում Անդրանիկ Կյոտեխյանից և Նելլի Թաթոսյանից մաս-մաս ստացել և խարդախությամբ հափշտակել են համապատասխանաբար առանձնապես Կոշոր չափերով՝ 3.800.000 և խոշոր չափերով՝ 3.000.000 ՀՀ դրամ գումար, իսկ Արտակ Աբրահամյանից առանձնապես խոշոր չափերով՝ 4.475.000 ՀՀ դրամի հափշտակությունը ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով՝ Արտակ Աբրահամյանի վստահությունը ձեռք չբերելու և գումար չստանալու պատճառով: Գործը դատարանում է:

Ք.Մ. 




Լրահոս