Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հակոբ Պողոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Վանաձոր-Երևան մայրուղու Ջրաշենի ոլորանի հատված):

Պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ նախատեսված չեն եղել, արտադրամասն ապահովված չի եղել կենցաղային տարածքներով (սանհանգույցը գտնվում է տարածքից դուրս, ապահովված չէ մշտական հոսող ջրով, չկա լվացարան, չկա անձնակազմի համար հանդերձարան), չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կանխելու կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:




Լրահոս