![](https://armlur.am/wp-content/uploads/2022/05/283469628_375788771027682_5888073315038286316_n.jpg)
Աշխարհում տարածում է գտել նոր վիրուս: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք առնվազն 12 երկրում:
Նշենք, որ «Կապիկի ծաղիկը» կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն):
ArmLur.am-ն այս առնչությամբ հարցում է իրականացրել Երեւանի փողոցներում պարզելու համար, թե ինչպես են քաղաքացիները պատրաստվում պաշտպանվել վիրուսից եւ ինչ մտահոգություններ ունեն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան