ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դոն Կիխոտի» աղմկահարույց կրակոցներից 3 տարի անց. նոր բացահայտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականին «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրում աղմակահարույց կրակոցների գործով զարգացումները չեն դադարում եւ նախաքննական մարմինը դեռևս շարունակում է կրակոցների գործով նոր անձանց մեղադրանք առաջադրելո:

Մասնավորապես՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մանվել Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանաի համար, որ նա 2019 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 3/1 հասցեում գործող «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրում, իսկ հետո նաև դրա դիմաց՝ Եղիշե Թադևոսյան փողոցում, գործով դեռևս չպարզված ժամանակում և հանգամանքներում ապօրինի ձեռք բերված, պահած և կրած հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ատրճանակի գործադրմամբ, մի խումբ անձանց հետ՝ խմբի կազմում, կատարել է խուլիգանություն, որի ընթացքում վիճաբանության մյուս կողմի մասնակիցներ Յուրի Վարդանյանին և Սահակ Վարդանյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող հրազեն հանդիսացվող 9մմ տրամաչափի ատրճանակից կրակոցներ է արձակել վերջիններիս ոտքերի ուղղությամբ, որի արդյունքում Յուրի Վարդանյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, իսկ Սահակ Վարդանյանի առողջությանը՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Իսկ ինչպես էր եղել այս դեպքը 2019 թվականին Երևանի Շենգավիթ վարչական տարածքում օգոստոսի 25–ին հնչել էին կրակոցներ, որի հետևանքով «Դոն Կիխոտ» ռեստորանի տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեն: Բանն այն է, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով մեկ մարդ էր մահացել։ Մահացածը, ըստ լուրերի, «թաղային հեղինակություն» է, իսկ ահա մեղադրյալը` «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը։ «Ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել, ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ռեստորանային համալիրի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և 332-րդ հոդվածի 2-րդ մասով` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը։ Եվս մեկ անձ՝ Երևանի բնակիչ՝ ծնված 1976թ., ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանության և 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան և հայտարարվել հետախուզում: Եվ ահա 3 տարի անց աղմակահարույց կրակոցների գործով իրավապահների բացահայտումները չեն դադարում եւ այս կրակոցների գործով եւս մեկ մեղադրյալ կա, որի մասով նախաքննությունը ավարտվել է եւ գործը ուղարկվել է դատարան:

Ք.Մ




Լրահոս