ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղավ Ադրբեջանից Հայաստան ուղարկված գումարի ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի առաջ այս օրերին այն ժամանակ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը սենսացիոն տեղեկություն հրապարակեց, ըստ որի՝ 2018-ին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել ավելի քան 211 մլն ամերիկյան դոլար:

Համաշխարհային բանկից ի պատասխան պատգամավորի հարցման դեռ նախորդ տարի պարզաբանել էին, որ այդ գումարի առկայությունը որոշակի մեթոդաբանության հետևանք է, իսկ գումար փոխանցողներն այն անձինք են, որոնք դեռեւս 1990-ականներից Հայաստանից Ադրբեջան են տեղափոխվել կամ Ադրբեջանից Հայաստան եկել։

Բայց եթե անգամ այդպես, է, ապա 1990-ականներից հետո երկու երկրների քաղաքացիների տեղաշարժ չի եղել, հետևաբար հարց է՝ ինչպե՞ս է փոխանցվել 211 միլիոն դոլար։

ArmLur.am-ը կապ հաստատեց նախկին պատգամավորի հետ՝ հասկանալու համար, թե ի վերջո ի՞նչ բացահայտվեց, պարզվե՞ց արդյոք, թե այդ գումարներն ինչպե՞ս էին Ադրբեջանից Հայաստան հասել:

Եղիազարյանը սակայն նշեց, որ թնջուկի սկիզբը գտնել այդպես չի հաջողվել: «Ի սկզբանե Ազգային անվտանգության ծառայություն դիմեցի, որտեղից ինձ պատասխանեցին, որ հարցը Կենտրոնական բանկի տիրույթում է: Կենտրոնական բանկից կանչեցին ինձ, միասին նայեցինք, դիատրկեցինք, բայց պատասխան այդպես էլ չգտանք: Նամակով նաև Համաշխարհային բանկ դիմեցի, բայց դրա միակ «արդյունք» այն եղավ, որ հաշվետվությունը անհետացավ ՀԲ-ի պաշոտնական կայքից»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

Փաստորեն, մինչև այս պահն անհայտ է, թե ովքեր են Ադրբեջանից Հայաստան գումար փոխանցել, իսկ հարցը Հայաստանի պատկան մարմիններին ու օրվա քաղաքական իշխանությանը բնավ չի անհանգստացնում: Համեմատության համար նշենք, որ ըստ նույն հաշվետվության՝ 2018-ին Հայաստան փոխանցված գումարների մասով 1-ին տեղում Ռուսաստանն է եղել (812մլն դոլար), 2-րդը՝ Ադրբեջանը (211 մլն դոլար), 3-րդը՝ ԱՄՆ-ն (156 մլն դոլար):

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան




Լրահոս