
Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ս.թ. մայիսի 26-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական հերթական շրջայցեր են իրականացրել ՀՀ Լոռու մարզում։
Վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի 61 ծառի կոճղ։
Արձանագրված դեպքով հաշվարկված շրջակա միջավայրի վնասի չափը կազմել է 1.141.500 ՀՀ դրամ։
Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։