
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ամբողջ ռուսական աշխարհին։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Արևմուտքը մեզ տոտալ պատերազմ է հայտարարել, ամբողջ ռուսական աշխարհին, դա հիմա ոչ ոք չի թաքցնում»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ակտիվացնում են Ռուսաստանին զսպելու ջանքերը։
Լավրովի խոսքով՝ Արևմուտքի կողմից Ռուսաստանի «չեղարկման» հետ կապված ներկայիս իրավիճակը դեռ երկար կպահպանվի։