Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում մայիսի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի և 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 29-ի, 30-ի և 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:




Լրահոս