
Մայիսի 27-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռու մարզի Գյուլագարակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ առաջին ոլորանին, ավտոմեքենան ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․Մ․, ծնված 1972 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։