ԵՄ -ն որոշել է ձեռք բերել պատվաստանյութ և հակավիրուսային դեղամիջոց կապիկի ծաղիկի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում հայտնել է Շվեդիայի պատվաստման հարցերով համակարգող Ռիկարդ Բերգստրյոմը:
«Մի քանի հանդիպումներից հետո որոշում է կայացվել, որ մենք կգնենք և պատվաստանյութ, և հակավիրուսային դեղամիջոց»,- ասել է նա:
Dagens Nyheter թերթի տեղեկատվության համաձայն ՝ԵՄ-ն կգնի դանիական «Bavarian Nordic» ընկերության Tecovirimat դեղամիջոցը և ամերիկյան «Siga Technologies» ընկերության Imvanex դեղամիջոցը: Բերգստրյոմի խոսքով ՝ ԵՄ-ն դեռ պայմանագիր չի ստորագրել արտադրողների հետ:
«Բայց գործընթացը արագ կանցնի։ Մեզ մոտ, հավանաբար, պայմանագիրը պետք է պատրաստ լինի մեկ շաբաթվա ընթացքում, հունիսին հնարավոր է լինեն փոքր առաքումներ: Հետո մենք պետք է առաջնահերթություններ դնենք այն հարցում, թե որ երկրներն են դրա կարիքն ամենաշատը զգում», – շարունակել է նա: