
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն անդրադարձել է 2016-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների՝ այսօր առավոտյան ձերբակալություններին:
«Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք և պատճառ նշելու, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել և տեղափոխում է Երևան: Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել:
Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաեւ Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան:
Իսկ սա նշանակում է, որ ՍԾ-երի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ եւ տղաներին վերադարձնում են բանտ»,-նշել է նա:
Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել նաև Պավլիկ Մանուկյանը: