
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 28-ին ժամը 02:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Արամի, Սարյան, Պուշկինի, Տերյան, Կողբացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: