Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կորցրել է իր դրամապանակը: ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ դրամապանակը կորել է Մյասնիկյան խճուղում` գյուղ գնալու ճանապարհին:
«Ելակ եմ գնել, ապա դրամապանակս դրել եմ մեքենայի վերնահատվածում ու վարել: Չգիտեմ, կա՛մ քամին է տարել, կա՛մ ինչ-որ լավ մարդու ձեռքն է ընկել»,-նշեց նա:
Ավելի վաղ դերասանուհին սոցցանցի իր էջում հայտարարություն էր տարածել՝ խնդրելով մարդկանց գտնելու դեպքում ետ վերադարձնել:
«Խնդրում եմ իմ ընկերներին տարածել:Շատ ԿԱՐԵՎՈՐ է:Կորել է դրամապանակս
Մեջը կարևոր փաստաթղթեր կան
Գտնողին խոստանում եմ դրամական պարգև
Դրամապանակը անվանական է, վրան թռչնատառերով իմ անունը՝ ԱԿ
Մեջը գրված է Լոռվա բարբառով դբա լավը»,-նշել է նա:
Լիդա Եղիազարյան