Սարգիս Ադամյանը վերադառնում է «Հոֆենհայմ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ից կվերադառնա «Հոֆենհայմ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականը:

Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Սարգիս Ադամյանը մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է բելգիական «Բրյուգե» ակումբում, որի կազմում դարձել է Բելգիայի չեմպիոն:

«Բրյուգե»-ի կազմում Ադամյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս