Բայդենը ելույթի ժամանակ շփոթել է Հյուսիսային և Հարավային Կորեաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը մայիսի 27-ին Աննապոլիսի ռազմածովային ակադեմիայում շրջանավարտների առջև ելույթի ժամանակ Ռուսաստանի Դաշնության դեմ ճնշման քաղաքականությանն աջակցող երկրների թվում Հարավային Կորեայի փոխարեն նշել է Հյուսիսային Կորեան։

«Որևէ մեկը կարո՞ղ էր մտածել, որ երբ ես կոչ արեցի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, բացի ՆԱՏՕ-ից, դրանց կաջակցեն Ավստրալիան, Ճապոնիան, Հյուսիսային Կորեան և որոշ այլ երկրներ»,- ասել է նա:

Նախօրեին ամերիկացի առաջնորդը երկու կատակ էր արել հաշմանդամություն ունեցող մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ։ Նա սայլակին գամվածներին խնդրել է չցատկել, իսկ կույր մարզիկներին՝ խմբակային լուսանկարի ժամանակ նայել տեսախցիկին:




Լրահոս