
Մայիսի 28-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել երկհարկանի շինության փլուզում․ կա տուժած։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս փլուզվել է շենքի միջսենյակային պատը (մոտ 7 քմ). կա 3 տուժած:
Փրկարարները տուժածներին (Թ․ Մ․, Ա․ Հ․` ծնված 2005 թ․, 3-րդ տուժածի ինքնությունը պարզված չէ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակունյաց պողոտայում երկհարկանի շինություն էր փլուզվել: